Ծխախոտային և ալկոհոլային որոշ ապրանքներ ՀՀ-ում ենթակա են ԵԱՏՄ շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման

2 Min Read

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ առաջիկայում կընդունվեն ՀՀ կառավարության որոշումներ, որոնցով կսահմանվեն, որ ԱՏԳ ԱԱ 2402 (ծխախոտային արտադրանք) և 2204, 2205, 2206, 2207, 2208 (ալկոհոլային արտադրանք) ծածկագրերին դասվող ապրանքները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով դրոշմավորման։

Այն ենթադրում է առևտրի կետերում յուրաքանչյուր միավոր ապրանքի սքանավորումը և ՀԴՄ սարքերի միջոցով այդ տեղեկատվության փոխանցումը ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին։ Դրոշմավորումը նախատեսվում է սահմանել պարտադիր․2023թ․ մարտի 1-ից՝ ԱՏԳ ԱԱ 2402 (ծխախոտային արտադրանք) ծածկագրին դասվող ապրանքների համար և 2023թ․ ապրիլի 1-ից՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 (ալկոհոլային արտադրանք)  ծածկագրերին դասվող ապրանքների համար։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ ՀՀ-ում ծխախոտի և ալկոհոլի դրոշմավորման նոր համակարգի փորձնական ներդրման ծրագիրը մեկնարկելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208 և 2402 ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու և Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր սահմանելու մասին 2022թ․ մարտի 10-ի թիվ 312-Լ որոշումը, որը ուժի մեջ էմտել 2022թ․ մարտի 13-ին։

Որոշման համաձայն, ծրագրի լիազոր մարմին է հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, իսկ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ն։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ծրագրի կազմակերպչական հարցերով կարող եք դիմել Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կողբացի 83, բն․1, հեռ․ +374 10300300, էլ․ փոստ՝ info@e-mark.am

 

Հայտնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը

Կիսվեք այս հոդվածով