Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի դրամաշնորհային մրցույթ

1 Min Read

🌐Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից ստացված Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում մտադիր է իրականացնել մի շարք ենթածրագրեր, այդ թվում՝

〰️«ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ճանապարհների վերակառուցում»,
〰️«Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգում և հարակից տարածքի բարեկարգում,
〰️ «ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի փողոցների վերակառուցում»:

📌Այդ իսկ նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հրավիրում է ներկայացնել կնքված մրցութային հայտեր վերոհիշյալ ենթածրագրերի շինարարական աշխատանքները իրականացնելու համար:

🖇️Հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքէջի) համակարգի միջոցով:

‼️Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում Համակարգի կողմից։

📌Յուրաքանչյուր ենթածրագրին մասնակցելու վերջնաժամկետը և հայտը լրացնելու հղումը ներկայացված են ստորև:

〰️Ջերմուկ
Ժամկետ – 2023 թվականի հունվարի 30-ին ժամը 12:00-ին:

〰️Մարմաշեն
Ժամկետ – 2023 թվականի փետրվարի 10-ին ժամը 12:00-ին:

〰️Գյումրի
Ժամկետ – 2023 թվականի փետրվարի 3-ին ժամը 12:00-ին:

Share This Article
5 Comments