«Շանթ» հեռուստաընկերության մի քանի աշխատակիցներ դիմել են դատարան չվճարված աշխատավարձերը ստանալու համար։ Արդեն նախկին աշխատակիցները մի քանի ամսվա աշխատավարձ և վերջնահաշվարկ չեն ստացել և մտահոգություններ ունեն, որ այդպես էլ չեն ստանա, քանի որ «Շանթ» ՍՊԸ-ի հետ կապված սնանակության գործընթաց կա։
NewDay.am-ը DataLex-ից տեղեկանում է, որ ՀՀ Սնանկության դատարանը 2022 թ․-ի նոյեմբերի 16 –ին որոշել է վարույթ ընդունել «Շանթ» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու պահանջը։
Գործով դատավորը Լ․ Կատվալյանն է, սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ նշանակվել է Հովհաննես Եղյանը։
NewDay.am-ը փորձել է այս գործընաթացների վերաբերյալ զրուցել «Շանթ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Արթուր Եզեկյանի հետ։ Նա նշել է, որ խորհրդակացության է, ավելի ուշ զանգենք, իսկ ավելի ուշ արդեն զանգերին չի պատասխանել։
«Շանթ» հեռուստաընկերության իրավաբանի հեռախոսահամարն էլ անհասանելի էր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում