Նվերներ, որոնք եղել են տիեզերքում

1 Min Read

Երիտասարդությունն աշխարհի շարժիչ ուժն է: Հասարակությունն ավելի կշահեր, եթե պատերազմները ֆինանսավորելու փոխարեն գումարներ ներդրվեին երիտասարդության զարգացման և նրանց գաղափարների իրականացման վրա: Այս ռազմավարության գործարկումը մեզ կտաներ ավելի լավ աշխարհ:

Երիտասարդ սերնդի հնարամտության մասին է խոսում ԱՄՆ մի շարք երիտասարդների նախաձեռնությունը, որի արդյունքում գոհ կլինեն ինչպես զույգերը, այնպես էլ գաղափարի հեղինակները:

Մասնավորապես, ամերիկացի երիտասարդները Earthtosky.store կայքում որոշել են վաճառել բյուրեղյա արջ և վարդ, որոնք եղել են տիեզերքում: Առաջարկվող նվեր-արձանիկներն արժեն $ 129.95:

Earth to Sky Calculus ծրագրի մասնակից այս երիտասարդները ցանկանում են գումարներ հավաքագրել, որպեսզի դրանք ներդրվեն հսկայական բարձրության օդապարիկների թռիչքների ծրագրում:

 

 

 

Share This Article