Առավելագույն և նվազագույն թվով մաքսատուրքեր սահմանած երկրները. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

1 Min Read

Ներկայիս բարդ աշխարհքաղաքական իրավիճակում նկատվում է ազատ առևտրի էական նեղացում։ Բազմաթիվ երկրներ սահմանում են մաքսատուրքեր, որոնք էապես խոչընդոտում են ապրանքների և ծառայությունների տեղաշարժը տարբեր ուղղություններով։ Հնարավոր է՝ կարճաժամկետում այս քաղաքականությունը նպաստի որոշակի գործընթացների կարգավորմանը, սակայն երկարաժամկետում՝ կարող են դիտվել բացասական երևույթներ։

Համաձայն սահմանման՝ մաքսատուրքը (տարիֆ) երկրի կառավարության կամ վերազգային միության կողմից ապրանքների ներմուծման կամ արտահանման համար սահմանված հարկ է։ Պետության համար եկամտի աղբյուր լինելուց բացի, ներմուծման տուրքերը կարող են նաև լինել արտաքին առևտրի կարգավորման ձև և քաղաքականություն, որի էությունը որպես այդպիսին օտարերկրյա արտադրանքի հարկումն է՝ ներքին արդյունաբերությունը խրախուսելու կամ պաշտպանելու համար։ Ներմուծման և արտահանման քվոտաների հետ մեկտեղ սակագները հովանավորչական քաղաքականության (պրոտեկցիոնիզմ) ամենատարածված գործիքներից են։

Վերը նկարագրված մաքսատուրքային քաղաքականությանը որոշ երկրներ դիմում են չափավոր, իսկ մյուսները ագրեսիվ կերպով։ Ստորև ներկայացված են երկու խումբ երկրներ, որոնցից մի քանիսը կիրառում են առավելագույն, իսկ մյուսները՝ նվազագույն թվով մաքսատուրքեր․

Գծապատկեր 1․ Առավելագույն և նվազագույն մաքսատուրքեր սահմանած երկրները

Վիճակագրական տվյալները փաստում են, որ առավելագույն մաքսատուրքեր սահմանած երկիրն ԱՄՆ-ն է՝ 4,957 միավոր։ ԱՄՆ-ն Չինաստանից ներմուծվող տարբեր ապրանքների վրա սահմնել է 25 % մաքսատուրք։
Երկրորդ և երրորդ հորիզոնականում են համապատասխանաբար Հնդկաստանը՝ 2,434 միավոր, և ՌԴ-ն՝ 2,142 միավոր մաքսատուրքեր։
ՈՒշադրություն՝  Զրո մաքսատուրք է գործում Հոնկոնգում:
Իսկ Պապուա Նոր Գվինեայում և Թայվանում՝ համապատասխանաբար 1 և 3 միավոր։

Share This Article
2 Comments