Apple-ը Չինաստանում կտրուկ իջեցրել է iPhone 14-ի գները

1 Min Read

Apple ընկերությունը Չինաստանում իջեցրել է iPhone 14 շարքի բոլոր սմարթֆոնների գները ՝ երկրի շուկայում վաճառքները խթանելու համար: Այս մասին հայտնում է Digitnews-ը։

Հայտնի է, որ iPhone 14 գաջեթների արժեքը փոխվել է ողջ Չինաստանում։ Միաժամանակ որոշ կայքերում Apple-ի սմարթֆոնների գները նվազել են 1000 յուանով (մոտ 150 դոլար): Աղբյուրների տվյալներով՝ դրանք կպահպանվեն ընդհուպ մինչև չինական Նոր Տարի, որը կսկսեն նշել հունվարի 22-ին։

Trend Force-ի վերլուծաբաններն ավելի վաղ կանխատեսել էին iPhone-ի վաճառքի անկում 2023 թվականի առաջին եռամսյակում՝ մինչև 47 միլիոն միավոր, ինչը 22 %-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Apple-ը նվազեցնում է գները մի շարք շուկաներում՝ իր սմարթֆոնների վաճառքը խթանելու համար։

 

Կիսվեք այս հոդվածով