ՀՀ բյուջեի ծախսերի հիմնական ուղղությունները. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Երեկ հայ հանրությունը կրկին ստացավ հերթական ցավալի լուրը բանակից: Կրկին անհասկանալի պայմաններում զոհվել էր 16 հայ զինվոր: Հունվարի 17-ին էլ  Լաչինի միջանցքով տուն վերադարձող արցախցի երեխաներին ահաբեկել էին մի խումբ ադրբեջանցիներ: Արձանագրենք, որ սա ևս մեկ ձախողում է:

Դիվանագիտական ասպարեզում է՛լ ավելի  խայտառակ իրավիճակ է, որը ներկայիս իշխանական բուրգի հերթական ձախողումն է: Փաստորեն, ՀՀ բարձր ղեկավարությունը և այլ պաշտոնյաներ իրենց համար գրում են բարձր աշխատավարձեր, մինչդեռ աշխատանքի արդյունքում տապալված դիվանագիտությունն է ու անմխիթար անորոշությունը:

Նկատենք, որ հարկատուներիս ծախսերի նման վատնումը և զրո պատասխանատվության պահպանումը ծանր հետևանքներ կարող են ունենալ երկրի ճակատագրի համար: 2022 թ․-ի հունվար-նոյեմբերին ՀՀ  պետական բյուջեի ընդհանուր ծախսերի ծավալները կազմել են 1,920,489 մլն դրամ, որի զգալի մասը պատկանում է  ընթացիկ ծախսերրին՝ 1,625,120.1 մլն դրամ: Վերջինս 2021 թ․-ի հունվար-նոյեմբերի համեմատ աճել է 4.5 % -ով:

Այս հսկայական գումարները ծախսվել են հետևյալ ուղղություններով.

Գծապատկեր 1. Պետական բյուջեի ծախսերի հիմնական ուղղությունները՝ 2022 թ.-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում

Համաձայն ՎԿ տվյալների՝ հսկայական գումարներ են ծախսվել սոցիալական նպաստների և կենսաթոշակների վրա՝ 548,262 մլն դրամ: Աշխատավարձի վրա ծախսվել է 162,445 մլն դրամ, դրամաշնորհներին հատկացվել է 200,037.4 մլն դրամ:

Դիտարկենք ընթացիկ ծախսերի կառուցվածքը՝ ըստ ծախսերի գործառնական դասակարգման խմբերի.

Գծապատկեր 2. Պետական բյուջեի ծախսերի կառուցվածքը ըստ գործառնական դասակարգման խմբերի  2022 թ․-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 2-ից, պաշտպանության ոլորտին հատկացվել է ծախսերի ծավալի 20.4 %-ը: Նման միջոցների առկայության պարագայում զարմանալի է ներկայիս ՀՀ զինված ուժերի անմխիթար վիճակը: Նկատենք, որ ծախսերի 28.8 %-ն ուղղվում է սոցիալական պաշտպանությանը, իսկ 19.1 %-ը՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայություններին:

Share This Article
Թողնել մեկնաբանություն