ԵՀ-ն մտադիր է պատժել ընկերություններին՝ էկոլոգիապես մաքուր լինելու մասին անհիմն հայտարարությունների համար

1 Min Read

Եվրամիությունը ցանկանում է պատժել այն ընկերություններին, որոնք անհիմն պնդումներ են անում իրենց արտադրանքի էկոլոգիապես մաքուր լինելու վերաբերյալ: Այս մասին ուրբաթ գրել է EURACTIV պորտալը՝ հղում անելով իր ձեռքի տակ հայտնված Եվրահանձնաժողովի (ԵՀ) փաստաթղթի նախագծին։

Ինչպես ենթադրում է ԵՀ-ն, նման միջոցը կօգնի սպառողներին ավելի տեղեկացված որոշումներ կայացնել՝ որոշակի ապրանքներ գնելիս: 40 % դեպքերում ընկերությունները չհիմնավորված պնդումներ են անում արտադրանքի էկոլոգիապես մաքուր լինելու մասին, ասվում է փաստաթղթում։

ԵՄ երկրներին կառաջարկվի ստեղծել համակարգեր՝ ստուգելու նման պնդումները, իսկ ստուգումը պետք է իրականացվի «անկախ վերահսկիչների» կողմից։ Անդամ երկրները կհետևեն կանոնների պահպանմանը և որոշումներ կկայացնեն խախտողների համար՝ «արդյունավետ, համաչափ և զսպող» պատժի վերաբերյալ։

Share This Article
1 Comment