Netflix-ի համահիմնադիր Ռիդ Հասթինգսը հեռանում է գլխավոր տնօրենի պաշտոնից

1 Min Read

Netflix-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռիդ Հասթինգսը կթողնի ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, բայց կմնա որպես խորհրդի նախագահ: Սթրիմինգային ծառայությունն այս մասին հայտարարել է հինգշաբթի՝ իր եկամուտների հաշվետվության ժամանակ, հաղորդում է CNBC-ն՝ վկայակոչելով համագործադիր տնօրեն Թեդ Սարանդոսի հայտարարությունը: Սթրիմինգային հսկան հաղորդել է վճարովի բաժանորդների թվի ավելացման մասին․ մինչև 2022 թվականի կեսերն այդ թիվը նվազում էր:

Ընկերությունից նշում են, որ համագործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը կմնա իր պաշտոնում, իսկ Հասթինգսին կփոխարինի Գլխավոր գործադիր տնօրեն Գրեգ Փիթերսը։ Նա նույնպես կմիանա ընկերության տնօրենների խորհրդին։

Ընկերության համահիմնադիր Ռիդ Հասթինգսը գլխավորել է ընկերությունը 1999 թվականից, երբ մեկ այլ համահիմնադիր Մարկ Ռենդոլֆը հեռացել է գլխավոր տնօրենի պաշտոնից։ Այն ժամանակ Հասթինգսը և Ռանդոլֆը հրաժարվել էին Netflix-ը մի քանի միլիոն դոլարով վաճառել Ջեֆ Բեզոսին։

«Մենք բոլորս շատ բան ենք սովորել նրա ինտելեկտուալ խստությունից, ազնվությունից և մեծ խաղադրույքներ կատարելու պատրաստակամությունից, և մենք անհամբերությամբ սպասում ենք նրա հետ դեռ երկար տարիներ աշխատելուն», – գրել է Սարանդոսը Հասթինգսի՝ գլխավոր տնօրենի պաշտոնից հեռանալու վերաբերյալ գրավոր հայտարարության մեջ:

Կիսվեք այս հոդվածով