Օլիմպիական չեմպիոն և ռեկորդակիր Ուսեյն Բոլտը խարդախության պատճառով կորցրել է 12 միլիոն դոլար։
Ջամայկացի օլիմպիական վազորդ Ուսեյն Բոլտը պատահաբար հայտնաբերել է, որ 12 միլիոն դոլար է բացակայում Kingston-ում գործող Stocks and Securities Ltd ներդրումային ընկերությունում ունեցած հաշվեհամարից:
Վերջերս Բոլտին տեղեկացրել են, որ իր հաշվին մնացել է ընդամենը 12000 դոլար։ Հաշիվը Բոլտի թոշակի անցնելու և կյանքի խնայողությունների մի մասն էր:
Ջամայկայի Ֆինանսական ծառայությունների հանձնաժողովը հայտնել է, որ նշանակել է SSL-ում իր ժամանակավոր հոգաբարձուին՝ խարդախության մեղադրանքների մասին հաղորդումներից հետո, որոնք նախկինում ստիպել էին հանձնաժողովին բանկը պահել ուժեղացված վերահսկողության տակ:
Եթե Ուսեյն Բոլտի գումարը չվերադարձվի ութ օրվա ընթացքում, ապա գործը կարող է հասնել Քինգսթոնի Գերագույն դատարան:
Օլիմպիական խաղերի ութակի ոսկե մեդալակիր Բոլտը համարվում է աշխարհի ամենաարագ մարդը՝ 100 մ և 200 մ վազքում համաշխարհային ռեկորդներով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում