Genesis Global Capital-ը նախապատրաստվում է արդեն այս շաբաթ սնանկության դիմում ներկայացնել: Գրում է Bloomberg-ը:
Digital Currency Group-ի (DCG) կրիպտո վարկավորման թևը գաղտնի բանակցություններ է վարում վարկատուների տարբեր խմբերի հետ՝ իրացվելիության կրճատման պայմաններում: Ընկերությունը նախազգուշացրել է, որ կարող է սնանկության հայց ներկայացնելու անհրաժեշտություն ռաջանալ, եթե չկարողանա միջոցներ հայթայթել:
DCG-ի վրա ֆինանսական ճնշումը սկսեց ի հայտ գալ Arrows Capital ֆոնդի փլուզումից հետո: Իսկ FTX կրիպտոբորսան, որտեղ Genesis-ը պահում էր իր միջոցների մի մասը, սնանկության դիմում ներկայացրեց անմիջապես հետո:
Վարկատուները, Genesis-ը և DCG-ն մի քանի առաջարկներ են փոխանակել, բայց դեռ չեն կարողացել համաձայնության գալ:
DCG-ն բաժնետերերին տեղեկացրել է, որ կասեցնում է իր եռամսյակային շահաբաժինը՝ կանխիկ գումար խնայելու նպատակով: Իսկ չորեքշաբթի օրը հաստատել, որ ներգրավել է Lazard-ին՝ որպես ֆինանսական խորհրդատու՝ տարբերակներ ուսումնասիրելու համար՝ ներառյալ մասնակի կամ ամբողջական վաճառքը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում