ԵՄ-ում միլիոնատեր բանկիրների թիվն աճել է ավելի քան 40 %-ով

20 Հունվարի, 2023
1 Min Read
ԵՄ-ում միլիոնատեր բանկիրների թիվն աճել է ավելի քան 40 %-ով

Եվրամիությունում բանկիրների և ներդրումների գծով մասնագետների թիվը, որոնք տարեկան 1 մլն եվրոյից ավելի են վաստակում, 2021 թվականի արդյունքներով աճել է 41,5 %-ով և կազմել՝ 1957 մարդ (2020 թվականին՝ 1383 մարդ), հետևում է Բանկային վերահսկողության եվրոպական ծառայության (EBA) զեկույցից: Սա ամենաբարձր ցուցանիշն է 2010 թվականից ի վեր, երբ կազմակերպությունը սկսեց վիճակագրություն վարել, նշել է Financial Times-ը։

«Բարձր վարձատրվող աշխատակիցների թվի ավելացումը կապված է հաստատությունների գործունեության լավ ցուցանիշների հետ, մասնավորապես, ներդրումային բանկային գործունեության և առևտրի ու վաճառքի ոլորտներում, ինչպես նաև Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայից Եվրամիություն աշխատակիցների հետագա տեղափոխման և աշխատավարձի ընդհանուր մակարդակի բարձրացման հետ», — ասված է զեկույցում:

Միլիոնատեր բանկիրների թվի աճի մեծ մասը (70%) ապահովել են Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան, իսկ ավելի քան 1 միլիոն եվրո վաստակած բանկիրների ամենամեծ թիվը բաժին է ընկել Գերմանիային՝ 30 % կամ 589 մարդ։

Ի դեպ,  ամենաբարձր վարձատրվող բանկիրն աշխատում է Իսպանիայում. նա 2021 թվականին վաստակել է 14-15 մլն եվրո, ինչն առնվազն 466 անգամ գերազանցում է այդ երկրում միջին աշխատավարձը:
Երեք բանկիրի ևս՝ Գերմանիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում, հաջողվել է տարեկան մոտ 13-14 մլն եվրո վաստակել։ Բոլոր այդ բանկիրների անունները չեն բացահայտվում։

Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն