Համաձայն Deloitte-ի «Football Money League» ամենամյա ուսումնասիրության՝ պատմության մեջ առաջին անգամ ամենաբարձր եկամուտ ունեցող 20 ֆուտբոլային ակումբների կեսից ավելին հանդես է գալիս Անգլիայի Պրեմիեր լիգայում (EPL): Գրում է Forbs-ը։
Ցուցակը շարունակում է գլխավորել «Մանչեսթեր Սիթին»՝ 731 միլիոն եվրո եկամուտով 2021/22 թվականներին, որին հաջորդում է Մադրիդի «Ռեալը» ` 713,8 միլիոն եվրո եկամուտով:
«Լիվերպուլը» (701,7 միլիոն եվրո) մեկ տարվա ընթացքում 7-րդից բարձրացել է 3-րդ հորիզոնական՝ շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին» (688,6 միլիոն եվրո)՝ ֆուտբոլային լիգայի 27 տարվա պատմության մեջ առաջին անգամ: Դա պայմանավորված էր 2022 թվականի UEFA -ի Չեմպիոնների լիգայի եզրափակչի հեռարձակումից ստացված լրացուցիչ եկամուտով և Պրեմիեր լիգայի յուրաքանչյուր խաղի օրվա եկամուտից, որը գերազանցել է 100 միլիոն եվրոն:
Աշխարհի ամենաեկամտաբեր թիմերի թոփ 10-ում ներառվել են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն (654,2 միլիոն եվրո եկամուտ), գերմանական «Բավարիան» (653,6 միլիոն եվրո), իսպանական «Բարսելոնան» (638,2 միլիոն եվրո) և անգլիական «Չելսին», «Տոտենհեմը» և «Արսենալը» (համապատասխանաբար ՝568,3 միլիոն եվրո, 523 միլիոն եվրո և 433,5 միլիոն եվրո):
2022 թվականին ամենաբարձր եկամուտ ունեցող 30 թիմերի ավելի ընդլայնված ցանկը ներառում է Պրեմիեր լիգայի 16 ակումբ՝ 20-ից, միայն 5-ը՝ իսպանական Լա Լիգայից և 3-ական՝ իտալական Սերիա A-ից և գերմանական Բունդեսլիգայից:
Իտալական «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելլին, ով 2021 թվականին Սուպերլիգա ստեղծելու անհաջող փորձի համահեղինակ է, կոչ է արել կառուցվածքային բարեփոխումներ իրականացնել եվրոպական ֆուտբոլում: «Հակառակ դեպքում, մենք գնում ենք դեպի ֆուտբոլի անխափան անկում՝ հօգուտ գերիշխող լիգայի՝ Պրեմիեր լիգայի, որը մի քանի տարի հետո կգրավի բոլոր եվրոպական տաղանդներին և դուրս կմղի մնացածներին», – ասել է նա։
Ըստ Deloitte-ի՝ աշխարհի 20 լավագույն տղամարդկանց ֆուտբոլային ակումբների եկամուտները տարեկան կտրվածքով աճել են 13%-ով՝ հասնելով 9,2 միլիարդ եվրոյի 2021/22 թվականներին:
Կանանց ֆուտբոլի լավագույն 20 թիմերը ստեղծել են 40 միլիոն եվրո եկամուտ: Deloitte’s Sports Business Group-ի առաջատար գործընկեր Թիմ Բրիջը նշել է. «Վերջին չորս տարիների ընթացքում խոշոր միջազգային մրցաշարերին ռեկորդային թվով հանդիսատես է ներգրավվել կանանց ֆուտբոլի համար, ինչը դրդել է ակումբներին և լիգաներին ամբողջ աշխարհում ավելի մեծ ուշադրություն դարձնել կանանց ֆուտբոլի զարգացմանը»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում