Իլոն Մասկը վերսկսել է աշխատակիցների կրճատումները Twitter-ում՝ չնայած հակառակի հավաստիացումներին, գրում է Business Insider-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների տվյալներով՝ գովազդի և մոնետիզացիայի համար պատասխանատու տասնյակ աշխատակիցներ լքել են ընկերությունը երկու շաբաթ առաջ, կրճատումներ են տեղի ունեցել նաև Սինգապուրի և Ավստրալիայի մասնաճյուղերում։ Աղբյուրները հայտնում են, որ մոտ ապագայում ընկերությունը կլքի ևս 50 աշխատակից։
Պարբերականը նշում է, որ միլիարդատերը որոշել է փակել Twitter-ի բազմաթիվ միջազգային գրասենյակներ և ԱՄՆ-ում ստորաբաժանումների մի մասը։ Սա կարող է հանգեցնել ընկերության անձնակազմի կրճատմանը մինչև երկու հազար մարդու, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ կդառնա վերջին 10 տարվա ընթացքում:
Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը կարծում է, որ աշխատանքից հեռացումները դադարեցնելու Մասկի խոստումներին պետք չէ լուրջ վերաբերվել, քանի որ նա «պարզապես ասում է այն, ինչ իրեն ճիշտ է թվում ժամանակի յուրաքանչյուր անմիջական պահին»:
Մասկի կողմից Twitter-ի ձեռքբերումից հետո ընկերության 7500 հոգանոց անձնակազմը կրճատվել է 5200-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում