Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը գնել է հանգուցյալ արքայադուստր Դիանայի կրած զարդը։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Խոսքը Garrard ապրանքանիշի Attallah Cross խաչով վզնոցի մասին է, որը պատված է բազմաթիվ ամեթիստներով եւ ադամանդներով։ Հայտնի է, որ ավելի վաղ այն աճուրդի Էր հանվել Royal & Noble աճուրդում, որն ամեն տարի անցկացնում է Sotheby’s-ի տունը, 120 հազար ֆունտ ստեռլինգով:
Սակայն, Sotheby’s-ի ներկայացուցչի խոսքերով, Քարդաշյանն այս ապրանքը գնել է 197,4 հազար դոլարով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում