Միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը միացել է Manchester United-ը գնելու պայքարին

1 Min Read

Բրիտանացի միլիարդատեր և Manchester United-ի երկրպագու Ջիմ Ռեթքլիֆը պաշտոնապես միացել է անգլիական ֆուտբոլային հսկային գնելու պայքարին։ Հայտնում է Bloomberg-ը։

Ratcliffe Ineos Group AG-ի կազմակերպության ներկայացուցիչը էլեկտրոնային նամակով արդեն հաստատել է այդ այս փաստը:

Այսպիսով, Ռեթքլիֆը դարձավ առաջին պոտենցիալ հայտատուն, ով հրապարակավ հայտարարեց թիմը ձեռք բերելու իր հետաքրքրության մասին:

Manchester United-ի բաժնետոմսերը նոյեմբերին բարձրացան այն լուրերից հետո, թե ներկայիս սեփականատեր Գլեյզեր ընտանիքը մտածում է Անգլիայի Պրեմիեր լիգայում 13 անգամ հաղթող ճանաչված թիմը վաճառելու մասին:

Թիմը ներկայումս վերելք է ապրում՝ բոլոր մրցաշարերի վերջին 19 խաղերում միայն մեկում պարտություն գրանցելով:

Ակումբի արժեքը ներկայումս կազմում է մոտ 3,8 միլիարդ դոլար: Սակայն կանխատեսվում է, որ այն մոտակա վաճառքի ժամանակ կարող է հասնել մոտ 5 միլիարդ ֆունտի (6,1 միլիարդ դոլար):

Ռեթքլիֆի կարողությունը գնահատվում է 12,4 միլիարդ դոլար ։

 

Տե՛ս նաև

«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերը մտածում է պատմական ֆուտբոլային ակումբը վաճառելու մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գինը կարող է ռեկորդ սահմանել ֆուտբոլային ոլորտում

Apple-ը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ձեռքբերման հարցը

Share This Article