Meta-ն կորցնում է իր ներդրողներին

1 Min Read
Meta Platforms Inc-ը կորցնում է որոշ ներդրողների, քանի որ Facebook-ի և Instagram-ի սեփականատերը շարունակում է մեծ գումար ծախսել մետավերսի իր տարբերակը ստեղծելու համար:

Meta-ի բաժնետոմսերը S&P 500-ում գրանցել են լավագույն ցուցանիշը նոյեմբերի վերջին ցածր մակարդակից ի վեր՝ հասնելով 54%-ի:

Այնուամենայնիվ, նույնիսկ աճից հետո Meta-ի բաժնետոմսերը դեռևս 64%-ով ցածր են 2021-ի՝ իր բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակից։ Ընդ որում վերլուծաբանները միջինում ակնկալում են, որ բաժնետոմսերը հաջորդ 12 ամիսների ընթացքում կաճեն ընդամենը 7,7%-ով:

Իսկ ընկերության երբեմնի եկամտաբեր գովազդային բիզնեսը լճանում է Apple Inc.-ի գաղտնիության քաղաքականության մեջ փոփոխությունների պատճառով, որոնք դժվարացնում են գովազդի թիրախավորումը:

Share This Article
7 Comments