Շվեդական Spotify երաժշտական ծառայությունը, այլ մեդիա ընկերությունների հետ միասին կոչ է արել Եվրահանձնաժողովին միջոցներ ձեռնարկել ամերիկյան Apple ընկերության դեմ՝ շուկայում մրցակցությունը ճնշելու համար, հայտնում է Reuters-ը։
Եվրամիության հակամենաշնորհային կարգավորիչի գործադիր փոխնախագահ Մարգրետե Վեստագերին ուղղված նամակում հանձնաժողովից պահանջվում է «արագ գործել՝ ի շահ եվրոպացի սպառողների»:
Spotify-ը տարիներ շարունակ Apple-ին մեղադրում էր շուկայում իր դիրքը չարաշահելու մեջ։ Ընկերությունը տարբեր երկրներում հակամենաշնորհային բողոքներ է ներկայացրել Apple-ի դեմ՝ պնդելով, որ Apple-ը 30 % վճարը ծրագրավորողներից պահանջում է վճարել իր App Store-ում, ստիպել է Spotify-ին «արհեստականորեն ուռճացնել» սեփական գները:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը պարզել էր, որ Apple-ը «App Store-ի միջոցով երաժշտական սթրիմինգային հավելվածների բաշխման շուկայում գերիշխող դիրք է զբաղեցնում»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում