Եվրամիության արտաքին ծառայության ներկայացուցիչ Նաբիլ Մասրալին հայտնել է, որ ԵՄ երկրները 11,5 միլիարդ եվրոյի զենք են մատակարարել Ուկրաինային՝ հաշվի առնելով համաեվրոպական ֆինանսավորումը և երկկողմանի մատակարարումները ։
«Այս պահին, հաշվի առնելով Խաղաղության եվրոպական հիմնադրամի և ԵՄ անդամ երկրների ջանքերը երկկողմ հիմունքներով, ԵՄ-ն, որպես ամբողջություն, կարողացել է Ուկրաինային մատակարարել 11,5 միլիարդ արժողությամբ զենք»,- ասել է Մասրալին Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամից, որպես փոխհատուցում ռազմական մատակարարումների մի մասի համար, 3,1 միլիարդ եվրո է հատկացվել միջոցներ տրամադրած երկրներին։
Արտաբյուջետային Խաղաղության եվրոպական Հիմնադրամը (ԵՀՀ) ստեղծվել է ԵՄ կողմից 2021 թվականի մարտին՝ հակամարտությունները կանխելու և միջազգային անվտանգությունն ամրապնդելու կարողությունը բարձրացնելու նպատակով։
Հիմնադրամը հաշվարկվել է մոտ 5,7 մլրդ եվրոյի շրջանակներում՝ 2021—2027 թվականների համար։ ԵՄ դիվանագետ Ժոզեպ Բորելը նոյեմբերին հայտնել էր, որ այս հիմնադրամից արդեն ծախսվել է 3,1 միլիարդ եվրո։
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար, և որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ուկրաինան Արևմուտքից զենք մատակարարելը բացասական ազդեցություն կունենա ռուս-ուկրաինական բանակցությունների վրա ։
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
After reading your article, I have some doubts about gate.io. I don’t know if you’re free? I would like to consult with you. thank you.