2022 թվականի դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում գնաճը տարեկան կտրվածքով դանդաղել է մինչև 10,5%՝ վառելիքի ցածր գների շնորհիվ: Այս մասին է վկայում Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) հրապարակած զեկույցը։
Սա անընդմեջ երկրորդ անկումն է, և դրա չափն ինքնին համապատասխանում է փորձագետների ակնկալիքներին։ Անցյալ տարվա նոյեմբերին գնաճը նվազել է մինչև 10,7 %՝ ավելի քան 40 տարվա ընթացքում ռեկորդային 11,1 %–ի դիմաց։
Գործակալության տվյալներով՝ վառելիքի էժանացումը հանգեցրել է մի քանի կատեգորիաների ապրանքների, այդ թվում՝ հագուստի և կոշիկի, ինչպես նաև մշակութային ժամանցի գների իջեցմանը: Մյուս կողմից՝ ռեստորանների և հյուրանոցների, ինչպես նաև ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների գները դեկտեմբերին շարունակել են աճել։
Այսպես, անցյալ տարվա դեկտեմբերին պարենային ապրանքների գներն աճել են 16,9%-ով, ինչը 1977 թվականից ի վեր գրանցված ամենամեծ աճն էր։ Ծառայությունները նույնպես թանկացել են բարձր տեմպերով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում