
Մեր երկիրն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցանկում իր տեղն է գտել
առաջին տասնյակում` զբաղեցնելով
7-րդ հորիզոնականը 142 երկրների շարքում:

Այս ցուցակում
առաջին տեղն է զբաղեցնում Կատարը։ Այնուհետ, ըստ հերթականության, լավագույն
5-յակը կազմում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Թայվանը, Մեն կղզին և Օմանը։
Հայաստանից անմիջապես հետո 8-րդ հորիզոնականում Ճապոնիան է, 9-րդ տեղը Շվեցարիայինն է։ Տասնյակն ամփոփում է Բահրեյնը:
Երկրների անվտանգության ցուցանիշներն ուղիղ ազդեցություն ունեն նաև տնտեսական ներուժի և ներդրումային գրավչության վրա: