Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում քննարկման կենտրոնում են նորագույն տեխնոլոգիաները

1 Min Read

«Դավոս 2023» համաշխարհային տնտեսական ֆորումում, որն ընթանում է Շվեյցարիայում, գործադիր տնօրենները խոսում են «ChatGPT» ոճի AI-ի մասին: Ֆորումին մասնակից բիզնես հսկաները չեն կարող չխոսել Սան Ֆրանցիսկոյից ժամանած չաթբոտի մասին:

Գեներատիվ արհեստական ​​ինտելեկտը տեխնոլոգիա է, որը կարող է ստեղծել գրեթե ցանկացած բովանդակություն, որն ինչ-որ մեկը կարող է մտածել և մուտքագրել տեքստային տարբերակով։ Այս տեխնոլոգիան ոչ միայն վենչուրային ներդրումներ է ներգրավում Սիլիկոնյան հովտում, այլև ուշադրության կենտրոնում է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում:

Ներկայացվածը «ChatGPT» չաթ-բոտն է, որը «OpenAI» կոչվող ստարտափը թողարկել է նոյեմբերին: Տեխնոլոգիան աշխատում է հսկայական քանակությամբ տվյալներից սովորելով, ձգտում է պատասխանել օգտատիրոջ ցանկացած խնդրանքին մարդանման ձևով, առաջարկել այնպիսի տեղեկատվություն, որը կտրամադրի ցանկացած որոնողական համակարգ։ Ստարտափի ներկայացուցիչները լայնածավալ կիրառություններ են ներկայացրել նորածին տեխնոլոգիայի համար՝ սկսած որպես ծրագրավորման օգնական օգտագործելուց մինչև արհեստական ​​ինտելեկտի և ռազմական գերակայության համաշխարհային մրցավազքում առաջանցիկ քայլ կատարելու տեսանկյունից:

Տեխնոլոգիայի զարգացման մեջ մեծ մասնաբաժին ունեցող կոնֆերանսի մասնակիցների թվում են «Microsoft Corp»-ը, որի գործադիր տնօրեն Սատյա Նադելան ելույթ կունենա Դավոսում: «Microsoft»-ը $ 1 միլիարդի ներդրում ունի Սան Ֆրանցիսկոյի «OpenAI»-ում, որը նա մտադիր է ավելացնել: 

Share This Article
Թողնել մեկնաբանություն