Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի առաջին տեղակալ Գիտա Գոպինաթը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է, որ համաշխարհային գնաճը 2023 և 2024 թվականներին կդանդաղի։
«Եթե մեր կանխատեսումները ճիշտ են, համաշխարհային գնաճը կդանդաղի այս և հաջորդ տարի», – ասել Գոպինաթը:
Նա նշել է, որ վերջերս շատ բաներ են տեղի ունեցել, որոնք ոչ ոք չէր սպասում, «այնպես որ ամեն ինչ կարող է սարսափելի սխալ գնալ»:
Գոպինաթի կարծիքով՝ պետք է ուրախանալ, որ գնաճը վերադառնում է ողջամիտ մակարդակի։
Հիշեցնենք, հունվարի 17-ին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կարագանան 2024 թվականին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում