Ստորագրություններ, որոնց միջոցով մարդկանց ճակատագրերն են որոշվում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունից ի վեր ունեցել է 4 ազդեցիկ ղեկավար՝ Լ Տեր-Պետրոսյանը, Ռ Քոչարյանը, Ս Սարգսյանը և Ն Փաշինյանը։ Բոլոր ղեկավարներն իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի զարգացման գործում։ Մեր ղեկավարները փորձել են հաշվի նստել այն իրողության հետ, որ Հայաստանը ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն կարգավիճակով պետք է կարողանա պահպանել իր գոյությունը։ Անշուշտ, շրջափակումը և պատերազմական իրավիճակը հսկայական վնաս են հասցրել նորանկախ պետության հիմքերին և այս իրավիճակում են փորձել գործել մեր ղեկավարները։ Յուրաքանչյուրի կառավարման ընթացքում եղել են կորուստներ և ձեռբերումներ։ Ցավոք, բացասական երևույթները գերակշռել են ձեռբերումներին, ինչի արդյունքում բազմաթիվ մեր հայրենակիցներ լքել են երկիրը։

Ն Փաշինյանի կառավարումը սկսվել է բուռն կերպով և այդպես էլ շարունակվում է։ Ցավոք, թշնամին ամբողջությամբ շրջափակել է Արցախը և մխրճվել Հայաստանի սուվերեն տարածք։ Այս իրականության մեջ մեր ղեկավարները շարունակում են կառավարել երկիրը, որի հիմքերը էականորեն թուլացել են և շարունակում են թուլանալ։ Երկրի ղեկավարումը պետք է վստահել արժանի մարդկանց, ովքեր ոչ միայն ունեն դրա համար բոլոր հմտությունները և սիրված են ժողովրդի կողմից, այլ նաև չունեն խնդիրներ հոգեկան առողջության հետ և պատրաստ են թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականություն իրականացնելիս գործել առավելագույնս խոհեմ և ադեկվատ։ Այս հանգամանքը կարևոր է, քանի որ երկրի ղեկավարները պատասխանատվություն են վերցնում մի ողջ երկրի համար։

Այս առումով բավականին մեծ տեղեկատվություն է իր մեջ պարունակում մարդու ստորագրությունը․

Գծապատկեր 1. ՀՀ ղեկավարների՝ Լ. Տեր-Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Ն. Փաշինյանի, ստորագրությունները

Գծապատկեր 1-ում տեսնում ենք Հայաստանի ղեկավարների ստորագրությունները, որոնք ավելի լայն կերպով կարող են վերծանվել գրաֆոլոգների կողմից։ Վերջիններիս պետք չէ խառնել ձեռագրաբանների հետ, ովքեր աշխատում են քրեագիտության բնագավառում։ Գրաֆոլոգները ուսումնասիրում են կապը մարդու ստորագրության և անհատական ընդունակությունների միջև։ Համաձայն գրաֆոլոգների՝ այն պարագայում, երբ անձի ստորագրությունը պարզ և ընթեռնելի է, ապա ստորագրության հեղինակը հավասարակշիռ, ինքնատիրապետմանը ընդունակ և բաց անձնավորություն է։

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 1-ում, առաջին երեք ղեկավարների ստորագրությունը, ընդհանուր առմամբ, պարզ և ընթեռնելի է։ Այլ է իրավիճակը Ն Փաշինյանի ստորագրության պարագայում։ Վերջինս ավելի շատ մոտ է ընդգծված ստորագրության տարատեսակին, որի պարագայում անձը բնորոշվում է որպես նպատակներին հասնելու ամուր հետևողականությամբ օժտված։ Մյուս կողմից Ն Փաշինյանի ստորագրությունը չունի այն պարզությունը, որն առկա է առաջին երեք ղեկավարների ստորագրության պարագայում։ 

Կիսվեք այս հոդվածով