Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը ամերիկյան Apple ընկերությանը տուգանել է՝ ռուս ծրագրավորողների հավելվածներում իր վճարային համակարգի օգտագործումը պարտադրելու համար: Այս մասին հայտնի է դարձել երեքշաբթի՝ հունվարի 17-ին, ծառայության պաշտոնական կայքում հայտնված հաղորդագրությունից։
«Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը Apple-ին տուգանել է 1,2 միլիարդ ռուբլով։ Այս գումարը ընկերությունը պետք է վճարի գերիշխող դիրքի չարաշահման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Apple-ի նկատմամբ սահմանված տուգանքի ստույգ չափը կազմել է 1,177 մլրդ ռուբլի։ Ամերիկյան ընկերությունը պետք է այն վճարի երկու ամսվա ընթացքում։
2022 թվականի սեպտեմբերին Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը նմանատիպ նախազգուշացում էր կատարել և չեղարկել Google-ի կողմից մշակողների համար սահմանափակումները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում