Չինաստանի բնակչությունը 1960-ականներից ի վեր առաջին անգամ նվազել է

1 Min Read

Չինաստանի բնակչությունը 2022 թվականին վեց տասնամյակում առաջին անգամ նվազել է։

Սա նոր նշաձող է աշխարհի երկրորդ խոշոր տնտեսության մեջ՝ ժողովրդագրական ճգնաժամի վատթարացման առումով:

Անցյալ տարեվերջին երկրում կար 1,41 միլիարդ մարդ՝ 850 հազարով պակաս, քան 2021 թվականի վերջին։ Սա առաջին անկումն է 1961 թվականից ի վեր, որը Մաո Ցզեդունի օրոք եղած Մեծ սովի վերջին տարին էր։

Հետաքրքիր համընկնում է, որ անցյալ տարի Չինաստանի տնտեսությունն աճել է ամենադանդաղ տեմպերով՝ 1970-ականներից ի վեր:

Կիսվեք այս հոդվածով