Lուսանկարիչն արտասովոր բնապատկերներ է ստանում Ամերիկայի արևմուտքում

2 Min Read

Բրիտանացի լուսանկարիչ Ռուբեն Վուն, որն այժմ բնակվում է Չիկագոյում, հայտնի է դարձել իր արտասովոր բնապատկերներով, որտեղ նա օգտագործում է դրոնների լուսավորությունն ու շարժումը:

Վուն իր լուսանկարները հիմնականում անում է երեկոյան ժամերին՝ հատուկ լուսավորությունն օգտագործելով որոշ հատվածներ ընդգծելու և տեսողական էֆեկտներ ստանալու համար։

Վուն լույսերի ազդեցությունը բացահայտել է 2015թ․-ին՝ բացօթյա ավտոմոբիլային նկարահանումների ժամանակ։ Իր հարցազրույցներում նա նշել է, որ զարմացած էր այն տեսարանից, որը ինքը ստացավ՝ դրոնը պատահաբար բարձրացնելով ժայռերի գագաթների մոտ։

Նկարչի՝ 2018 թվականին արված «Lux Noctis» ֆոտոալբոմը գտնվում է Նյու Յորքի Գուգենհայմի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուներում։ Նա նաև կոմերցիոն աշխատանքներ է կատարել Apple-ի, Audi-ի և Google-ի, ինչպես նաև DJ և երաժշտական ​​պրոդյուսեր Zedd-ի համար:

Անցյալ ամառ Վուն ներկայացրեց մի նախագիծ National Geographic-ի համար՝ հոդված Սթոունհենջի մասին, որտեղ ներկայացված էր հուշարձանը՝ լուսավորված հատուկ եղանակով:

Նոյեմբերին նրա «An Irresistible Force» 4K տեսահոլովակը, ավելի քան 25%-ով գերազանցեց իր գինը Sotheby’s Hong Kong-ում աճուրդի ժամանակ՝ վաճառվելով 441,000 HKD -ով(մոտ 56,500 դոլար):

«Lux Noctis» և «Aeroglyphs» պատկերների շարքը մշակելուց հետո Վուն ստեղծագործություններում սկսեց ներառել շարժումն ու ձայնը՝ նկարներից 15 վայրկյան տևողությամբ վիդեոներ ստանալով, որոնք ցույց էին տալիս լուսային ճառագայթներ, որ երկնքում ձևավորում են նախշեր՝ իր իսկ ստեղծած մթնոլորտային երաժշտության ներքո:

2021 թվականի հունվարին Վուն ստեղծոց իր առաջին «անփոխարինելի նշանը» (non-fungible token): Այն վաճառվել է 30 ETH-ով (45,000 դոլար), որի մի մասը նա նվիրաբերել է Ազգային պարկերի պահպանության ասոցիացիային և AAPI համայնքային հիմնադրամին:

Կիսվեք այս հոդվածով