Տվյալների անվտանգությունը դառնում է երկրի անվտանգության բաղկացուցիչ մաս

1 Min Read

Իրականում միլիարդավոր դոլարներ են ծախսվում տվյալների պաշտպանության վրա: Ներկայիս հակամարտությունները ոչ միայն տեղի են ունենում ռազմական դաշտում, այլ նաև համացանցում: Միլիոնավոր կիբերհանցագործություններ են կատարվում, որոնց մի մասի շնորհիվ բազմաթիվ մարդկանց տվյալներ հայտնվում են համացանցում: Հատկապես հանրությանը հայտնի են դառնում խոշոր կազմակերպությունների կարևոր փաստաթղթեր, որոնք կարող են փլուզել ընկերության ողջ ռազմավարությունը: Այս պայմաններում երկրները փորձում են ապահովել տվյալների անվտանգությունը տարբեր մեթոդներով:

Մասնավորապես, Ճապոնիայի համալսարանի գիտնականները ստեղծել են COSMOCAT կոդավորման մեթոդը, որն օգտագործում է տիեզերական ճառագայթների մյուոնները:

Մյուոնները էլեմենտար մասինիկներ են բացասական էլեկտրական հաղորդիչով և ½ սպինով: Մյուոնները վիճակագրորեն պատահական են Երկիր ժամանելու ժամանակի առումով: Միևնույն ժամանակ  դրանք շարժվում են լույսի արագությանը մոտ և հեշտությամբ թափանցում են պինդ նյութի մեջ։ Սա նշանակում է, որ եթե հայտնի է ուղարկողի դետեկտորի և ստացողի դետեկտորի միջև եղած հեռավորությունը, ապա հնարավոր է ճշգրիտ հաշվարկել դրանց միջև մյուոնների համար անհրաժեշտ ժամանակը։ Եվ եթե զույգ սարքերը բավականաչափ համաժամանակացված են, ապա մյուոնների ժամանման ժամանակը կարող է գաղտնի բանալի ծառայել տվյալների փաթեթի և՛ կոդավորման և՛ վերծանման համար:

Գիտնականները բացատրում են, որ COSMOCAT մեթոդը կարելի է կիրառել լոկալ ցանցերում և ապահովել տվյալների բարձր անվտանգություն:

 

Share This Article
1 Comment