Տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անբաժանելի ուղեկիցները: Դրանք փոխում են մարդկանց կյանքը գրեթե բոլոր բնագավառներում: Այս փոփոխություններն այլևս փաստ են և շարունակում են ընթանալ առաջ: Դրա արդյունքում էական անցում է կատարվում դեպի նոր իրականություն, որտեղ մարդկանց համար ավանդական դարձած գործառույթներն այլևս չեն գործում: Սակայն դրանք փոխարինվում են նոր ավանդույթներով, որոնք օր օրի ավելի լայն շրջանակներին են հասանելի դառնում և շարունակում են խորանալ:
Տեխնոլոգիական հեղաշրջմանը նպաստում են բազմաթիվ գործոններ, որոնցից մեկը թագավարակն էր: Դրա արդյունքում էապես փոխվեց մարդկանց վերաբերմունքն աշխատանքային պայմանների մասով: Օրինակ, մինչև թագավարակըն ավելի նախընտրելի էին օֆլայն աշխատանքային գործընթացները, սակայն թագավարակն ապացուցեց, որ բազմաթիվ ոլորտներում կարելի է անցում կատարել առցանց աշխատանքի և դա ընդհանրապես չի ազդի արտադրողականության վրա: Բացի այդ՝ առցանց աշխատանքը հնարավորություն տվեց կրճատել մի շարք ծախսեր, որոնք կարելի է ուղղել աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը կամ ընկերության ռազմավարական ծրագրերի իրականացմանը:
Տեխնոլոգիաները էապես նպաստեցին մարդկանց ժամանակի էական տնտեսմանը: Մյուս կողմից տեխնոլոգիաները նպաստում են էկոլոգիական խնդիրների լուծմանը: Օրինակ, համատարած զարգանում են աղբի վերամշակման, վերականգնվող էներգետիկայի և այլ տեխնոլոգիաներ, որոնք ապահովելու են ներկայիս տնտեսությունների անցումը նոր մակարդակին: Վերն ասվածը ևս մեկ անգամ ցույց է տալիս տեխնոլոգիաների նշանակությունը մեր կյանքում: Հետևաբար, բազմաթիվ փորձագետներ չեն կարող իրենց կանխատեսումներում շրջանցել տեխնոլոգիական ոլորտը.
Գծապատկեր 1. 2023 թ.-ին տեխնոլոգիաների աշխարհում սպասվելիք փոփոխությունները
Փորձագետների մի մեծ խումբ կարծում է, որ 2023 թ․-ին բարդանալու է մի շարք սոցիալական ցանցերի կյանքը: Օրինակ, խստացումներ են սպասվում TikTok-ին: Ընդհանուր առմամբ այս ոլորտն իրապես կարգավորման կարիք ունի, սակայն ամեն ինչ պետք է արվի, որպեսզի սպասվելիք խստացումները չխոչընդոտեն մարդկանց ազատ արտահայտմանը: Նշվում է, որ 2023 թ․-ին Google-ը կկորցնի իր մենաշնորհը որոնողական համակարգերի բնագավառում: Ընդհանուր առմամբ մրցակցությունը տեխնոլոգիական հսկաների միջև շարունակում է էլ ավելի սրվել: Փորձագետները կարծում են, որ արհեստական բանականությունը շարունակելու է կլանել նորանոր ոլորտներ և այս գործընթացն է’լ ավելի է արագանալու 2023 թ․-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում