Դեկտեմբերին կենսաթոշակառուներն ու նպաստառուներն իրականացրել են շուրջ 2 մլրդ 741 մլն դրամի անկանխիկ գործարք

1 Min Read
✅ 2022 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում հետվճար ենթադրող անկանխիկ գործարքներ են իրականացրել շուրջ 67 հազար կենսաթոշակառու և նպաստառու։ Հետվճարի չափն ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 226 միլիոն դրամ․ յուրաքանչյուրին տրվող հետվճարի միջին չափը՝ շուրջ 3400 դրամ։
Դեկտեմբեր ամսվա ընթացքում կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից իրականացվել է շուրջ 2 մլրդ 741 մլն դրամի անկանխիկ գործարք։
ℹ️ Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում համագործակցող բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, ԱԿԲԱ բանկ․ այլ մանրամասներ՝ տեսանյութում։
Կիսվեք այս հոդվածով