Tesla էլեկտրական մեքենաների զեղչերը բացատրվում են նրանով, որ «Իլոն Մասկին սեղմել են պատին»

1 Min Read

Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը ստիպված է եղել նվազեցնել ընկերության էլեկտրական մեքենաների գները և նոր հաճախորդներին առաջարկել 20 % զեղչ՝ ոլորտում մրցակցության աճի պատճառով։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։

«Tesla-ն պաշտպանական վիճակում է գտնվում իր մեքենաների գների աստիճանական թանկացումից մի քանի ամիս անց։ Սա նշան է, որ Իլոն Մասկին սեղմել են պատին»,- ասվում է հոդվածում։

Մասկը հրապարակայնորեն խոսել է Tesla-ի էլեկտրական մեքենաներն ավելի հասանելի դարձնելու ցանկության մասին: Սակայն հավանականությունը մեծ է, որ նրա գործողությունները պայմանավորված են եղել շուկայում առկա հանգամանքներով, նշում են լրագրողները։

Գների իջեցումը տեղի է ունեցել այն բանից անմիջապես հետո, երբ Tesla-ի շուկայական կապիտալիզացիան 1 տրիլիոն դոլարից իջել է մինչև 400 միլիարդ դոլարից պակաս: Tesla-ի վրա ազդել է նաև ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի՝ երկրի ազգային բանկի կողմից տոկոսադրույքների բարձրացումը:

Wedbush Securities-ի ֆոնդային շուկայի ավագ վերլուծաբան Դեն Այվսը խոսել է Tesla էլեկտրական մեքենաների պահանջարկի անկման մասին՝ կապված 2022 թվականին տնտեսության աճի դանդաղման հետ։ Նրա կարծիքով՝ միտումը կշարունակվի նաև 2023 թվականին։

Վերլուծաբանները կարծում են, որ Tesla-ի գների կրճատումը կողջունվի սպառողների կողմից և կօգնի խթանել պահանջարկը 12-15 %-ով:

Ավելի վաղ Իլոն Մասկը Tesla-ի աշխատակիցներին նամակներ էր ուղարկել, որոնցում նրանց կոչ էր արել չանհանգստանալ ընկերության բաժնետոմսերի կտրուկ անկման կապակցությամբ:

Կիսվեք այս հոդվածով