«Պարի Սեն Ժերմենը» կհանդիպի Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» և «Ալ-Հիլալ» ակումբների համատեղ թիմի հետ: Փարիզյան ակումբը արժանապատիվ գումար կվաստակի այս հանդիպմանը մասնակցելու համար, հայտնում է Metaratings-ը՝ հղում անելով ԶԼՄ-ներին։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիական ակումբը կվաստակի ավելի քան 10 միլիոն եվրո, բացի այդ, ՊՍԺ-ն գումար կստանա վճարովի հեռարձակման համար։
Հանդիպումը տեղի կունենա հունվարի 19-ին Էր Ռիադում։ Կրիշտիանու Ռոնալդուն հանդես կգա Սաուդյան Արաբիայի հավաքականում, իսկ Լիոնել Մեսսին՝ ՊՍԺ-ում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոնալդուն «Պարի Սեն Ժերմեն»-ի հետ խաղում դարձել է «Ալ-Նասր»-ի և «Ալ-Հիլալ»-ի միացյալ թիմի ավագը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում