Microsoft-ի համահիմնադիր և ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսն ասել է, որ ապագայում մարդկության անցումը արհեստական մսի կախված կլինի նման այլընտրանքների գներից՝ համեմատած սովորական մսամթերքի գների հետ։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
67-ամյա գործարարը նշել է, որ լավատեսորեն է վերաբերվում բուսական մսի արդյունաբերության զարգացմանը։ «Կան ընկերություններ, որոնք արտադրում են տավարի միս նոր ձևով, և մարդիկ, որոնք աշխատում են դեռևս օգտագործել կովերին, բայց կրճատել մեթանի արտանետումները», – ասել է նա:
Միլիարդատիրոջ կարծիքով, կգա օրը երբ արհեստական մսամթերքը կլինի որակյալ և ավելի պահանջված, քան հիմա է։
Այնուամենայնիվ, նա վստահ է, որ կլիման փրկելու համար մարդկության մեծ մասի վեգան դառնալու հավանականությունը չափազանց փոքր է: «Մարդկանց համար, ովքեր ցանկանում են դառնալ վեգան, դա հիանալի է, բայց ես չեմ կարծում, որ մարդկանց մեծամասնությունը կգնա դրան», – բացատրել է Գեյթսը:
«Մենք պետք է էկոլոգիապես մաքուր ապրանքները դարձնենք այնքան էժան, որքան «կեղտոտներն» են։ Սա միակ ճանապարհն է, որով մենք կարող ենք համոզել աշխարհի յուրաքանչյուր երկրի փոխվել: Եթե դա շատ թանկ արժենա, մեզ չի հաջողվի»,- եզրափակել է նա։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում