Թուրքիայում կացության թույլտվությունների քանակով ռուսներն առաջին տեղում են

1 Min Read

Թուրքական միգրացիոն գործակալության տվյալների համաձայն՝ 2022 թվականին Թուրքիայում կացության թույլտվությունների քանակով օտարերկրացիների մեջ ռուսներն առաջին տեղն են զբաղեցրել։

Ըստ վիճակագրության, Թուրքիայում կացության թույլտվություն ստացած օտարերկրացիների ընդհանուր թիվը 2022 թվականին կազմել է ավելի քան 1 միլիոն 354 հազար մարդ։

Թուրքիայում կեցության իրավունք է ստացել ՌԴ ավելի քան 153 հազար քաղաքացի, երկրորդ և երրորդ տեղերում են Իրաքի և Սիրիայի քաղաքացիները՝ համապատասխանաբար 131 հազար և ավելի քան 100 հազար։ Ուկրաինայից բնակության թույլտվություն ստացած ավելի քան 47 հազար ներգաղթյալ կա։ Միևնույն ժամանակ, մինչև մեկ տարի կարճ ժամկետով տրված զբոսաշրջային կացության թույլտվությամբ, Թուրքիայում գտնվում է ավելի քան 132 հազար ռուս, հետևում է գերատեսչության տվյալներից։

Ադրբեջանն առաջատարն է երկրում ընտանեկան կապերի կամ ուսման հիման վրա տրված կացության թույլտվությունների թվով։ Օտարերկրացիների առավելագույն թիվը գրանցված է Ստամբուլում՝ ավելի քան 706 հազար մարդ, ինչպես նաև Անթալիայում՝ ավելի քան 158 հազար։

Միևնույն ժամանակ, Թուրքիայում օրինական կերպով բնակվող օտարերկրացիների ընդհանուր թիվը 2021 թվականի համեմատ փոքր-ինչ աճել է՝ 40 հազար մարդով։

Կիսվեք այս հոդվածով