Խորվաթիայի նախագահը քննադատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և հրաժարվել ԱՄՆ-ի «ստրուկը» լինելուց

1 Min Read

Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը ևս մեկ անգամ դատապարտել է Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների քաղաքականությունը և մատնանշել միջնորդավորված պատերազմը, որն ԱՄՆ-ն վարում է Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի միջոցով։

«ԵՄ-ի որոշումն է՝ իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցել պատերազմի։ Եվ դա հակասում է ԵՄ գործունեության վերաբերյալ համաձայնագրին»,- Վուկովարում լրագրողների հետ զրույցում ասել է Միլանովիչը։

Քաղաքական գործիչը նաև հիմարություն է անվանել հակառուսական պատժամիջոցները, որոնց միջոցով ոչնչի չի կարելի հասնել։ Բացի այդ, Միլանովիչն ընդգծել է, որ չէր ցանկանա «ամերիկյան ստրուկ» լինել։

Ավելի վաղ Միլանովիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինայի օգնությամբ «պրոքսի պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ»։ Քաղաքական գործիչը նաև նշել էր, որ չի տեսնում հակառուսական պատժամիջոցների վերջնական նպատակը։

Share This Article