«Ավատար»-ը միջազգային կինովարձույթում առաջ կանցնի «Վրիժառուները․ Անվերջության պատերազմ»-ից

1 Min Read

«Ավատար. Ջրի ուղին» ֆիլմը շաբաթավերջին միջազգային կինովարձույթում հավաքել է ևս 88,6 միլիոն դոլար, հասնելով ընդհանուր 1,33 միլիարդ դոլարի։ Հայտնում է «Бюллетень кинопрокатчика»-ն:

Նոր «Ավատարը» մնացել է արտերկրում ամենաշատ եկամուտ ունեցող ֆիլմերի վարկանիշի հինգերորդ հորիզոնականում, սակայն արդեն այս շաբաթ այն առաջ կանցնի «Վրիժառուները․ Անվերջության պատերազմ» կոմիքսին, որի եկամուտը 1,37 միլիարդ դոլար է։

Նախագծի համաշխարհային եկամուտը կազմում է 1,9 միլիարդ դոլար։ Ամենաշատ եկամուտը ֆիլմը ստացել է Չինաստանից՝ 211 միլիոն դոլար, իսկ Ֆրանսիան (120 միլիոն դոլար), Գերմանիան (106 միլիոն դոլար), Կորեան (92,7 միլիոն դոլար) և Միացյալ Թագավորությունը (76,8 մլն դոլար) առաջին հնգյակում են:

TAGGED:
Share This Article