Հպումը և հոտառությունը շուտով կարող են դառնալ մետավերսի կարևոր մասնիկը

1 Min Read

Փորձագետները վերջերս կանխատեսել էին, որ մինչև 2030 թվականը մետավերեսը կարող է հասնել 5 տրիլիոն դոլարի: Նման շուկայական կատալիզատորներից մեկը կարող է լինել հոտառության և հպման ինտեգրումը VR փորձառություններին, որը ցուցադրվել է վերջին CES-ում:

OVR Technology կոչվող ընկերություններից մեկը ցուցադրել է ականջակալ՝ ութ բույրերի համար նախատեսված կոնտեյներով, որոնք կարող են խառնվել իրար՝ ստեղծելով տարբեր բույրեր:

Հաղորդվում է, որ VR ականջակալի թողարկումը նախատեսված է 2023 թվականին: Ավելի վաղ տարբերակը, որն օգտագործվում էր բուրմունքների շուկայավարման համար, թույլ է տալիս օգտատերերին զգալ տարբեր բույրեր:

FireFlare Games-ի գործադիր տնօրեն Ավրորա Թաունսենդը նաև կիսվել է, որ իրենց ընկերությունը կգործարկի VR հավելված, որը կներառի նաև հպման զգայականություն, հենց որ տեխնոլոգիան հասանելի դառնա շուկայում:

*VR(Virtual Reality)- Վիրտուալ իրականությունը կամ VR-ն համակարգչային տեխնոլոգիաների օգտագործումն է՝ երևակայական միջավայր ստեղծելու համար, որը կարելի է ուսումնասիրել 360 աստիճանով:
Կիսվեք այս հոդվածով