Ռուսաստանում գնաճը կարող է մոտենալ 5 %-ի․ Պուտին

1 Min Read

Ռուսաստանում գնաճն այս տարվա առաջին եռամսյակում կարող է մոտենալ 5 %-ին, տնտեսության վիճակը ոչ միայն կայուն է, այլ բավականին գոհացուցիչ, եթե ոչ լավ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կարծում եմ, որ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով այն այսօրվա 11,9 %-ից կարող է մոտենալ 5 %-ին»,- ասել է նա լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում` «Մոսկվա: Կրեմլ։ Պուտին» հաղորդաշարի ժամանակ, որը եթեր է հեռարձակվում «Ռոսիա 1» հեռուստաալիքով։

Պուտինն ընդգծել է, որ դա շատ կարևոր ցուցանիշ է մարդկանց արժանապատիվ կենսամակարդակի և նրանց իրական եկամուտների ապահովման համար։

«Բացի այդ, վերելք է ապրում մեր արդյունաբերական արտադրությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, հետևաբար, ընդհանուր առմամբ, մեր երկրում իրավիճակը ոչ թե պարզապես կայուն, այլ, կարծում եմ, բավականին գոհացուցիչ է»,- եզրակացրել է նա։

Կիսվեք այս հոդվածով