Կառավարության որոշմամբ «ՄԻՏՌԱՏԵՔՍ» ՍՊԸ-ն ներառվել է «ԱԼՅԱՆՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում։
Ընկերությունը գործունեություն է իրականացնելու բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ոլորտում, մասնավորապես՝ բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրության: