Ամենաբարձր աճը տարածաշրջանում․ Բաբկեն Թունյան

1 Min Read
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, հղում անելով Համաշխարհային բանկին, իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ հրապարակումը․
Ամենաբարձր աճը տարածաշրջանում
Համաշխարհային բանկը հրապարակել է Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը (Հունվար, 2023):
Զեկույցը կանխատեսում է, որ համաշխարհային աճը կտրուկ դանդաղելու է բարձր գնաճի և տոկոսադրույքների, ներդրումների կրճատման և ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խափանումների ֆոնին։ 2023-ին այն կդանդաղի մինչև 1.7% (6 ամիս առաջ ակնկալվող 3%-ից), 2024-ին կհասնի 2,5%-ի:
Կոնկրետ Հայաստանի համար Համաշխարհային բանկը գնահատում է, որ 2022 թվականի տնտեսական աճը կկազմի 10.8%, որն ամենաբարձրն է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։
2023 թվականին մեր երկրի համար ՀԲ-ն կանխատեսում է 4.1%, իսկ 2024 թվականին՝ 4.8% տնտեսական աճ։
Այս կանխատեսումները ցածր են Կառավարության ծրագրում եւ այս տարվա բյուջեի նախագծում ֆիքսված թիրախներից (նվազագույն թիրախը 7% է
Սակայն հիշեցնեմ, որ Համաշխարհային բանկը դեռ անցած տարվա կեսին 2022թվականի համար կանխատեսում էր ընդամենը 3.5% աճ և այժմ վերանայել է դեպի վերև՝ 7.3տոկոսայինկետով։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ գրառմանը կից ներկայացրել է նաև հետևյալ վիճակագրությունը․
Կիսվեք այս հոդվածով