Ամերիկյան Deere & Company մեքենաշինական հսկան գնաց զիջումների

1 Min Read

Երկրի զարգացման գործում առանցքային դերակատարում է ունենում մեքենաշինությունը: Առանց հզոր մեքենաշինության երկրի տնտեսության մեջքը այդքան ամուր չի կարող լինել:

Ներկայումս տեղի է ունենում մեքենաշինության ոլորտի թևակոխում նոր տեխնոլոգիական զարգացման շրջան: Այս առումով մեքենաշինության ոլորտում խոշոր դերակատարում ունի Deere & Company ամերիկյան մեքենաշինական ընկերությունը, որը հիմնադրվել է դեռևս 1837 թ․-ին: Ընկերությունը մասնագիտացած է շինարարական, անտառահատման և սարքավորումների արտադրությամբ: Վերջինիս մաքուր եկամուտը 2022 թ․-ին կազմել է շուրջ $ 7.1 մլրդ:

Հետաքրքիրն այն է, որ ընկերությունը, երբ վաճառում է իր սարքավորումները, ապա սպառողների հետ պայմանագրեր կնքելիս արգելում է վերանորոգել սաքրավորումները ինքնուրույն, դա վերաբերում է նաև այն մասերին, որոնք փոխարինման ենթակա են: Եվ, ահա վերջերս ամերիկյան ֆերմերների ասոցիացիան հայտարարություն տարածեց, որ ընկերության հետ համաձայնություն է ստացվել, որը ենթադրում է, որ վնասված և շարքից դուրս եկած տեխնիկան և սաքրավորումները ֆերմերները կարող են ինքնուրույն վերանորոգել:

Ամերիյան ֆերմերների ասոցացիան նշում է, որ սա լուրջ առաջընթաց է, որը կնպաստի ամերիկյան գյուղատնտեսության մրցունակության բարձրացմանը

 

Share This Article
3 Comments