Porsche-ն դիտարկում է Google-ի ծրագրային ապահովման ամբողջական ինտեգրումը իր մեքենաների ինտերակտիվ համակարգում: Այս մասին ավտոարտադրողը ակնարկել էր դեռ վերջերս ցուցակված ռազմավարական փոփոխությունների ցանկում:
Գործարքը Porsche-ի հաճախորդներին թույլ կտա մուտք գործել Google-ի այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են Google Maps-ը և Google Assistant-ը՝ մեքենան Android համակարգով աշխատող հեռախոսին առանց միացնելով:
Porsche-ի ֆինանսական տնօրեն Լուց Մեշկեն անցյալ հոկտեմբերին ասել էր, որ ընկերությունը սերտ կապի մեջ է Google-ի և Apple-ի, ինչպես նաև Չինաստանում Baidu-ի, Tencent-ի և Alibaba-ի հետ՝ Volkswagen-ի Cariad ստորաբաժանման հետ ծրագրային ապահովման հետազոտությունների և մշակման ոլորտում համագործակցության ավարտից հետո:
Ավտոարտադրողներից շատերը, ներառյալ՝ General Motors-ը, Renault-ը, Nissan-ը և Ford-ը, արդեն օգտագործում են Google-ի ներկառուցված տեխնոլոգիաները իրենց մեքենաներում՝ Google Automotive Services (GAS) փաթեթի միջոցով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում