Microsoft-ն իր աշխատակիցներին անսահմանափակ արձակուրդներ է թույլ տալու վերցնել

1 Min Read

Microsoft-ը հայտարարել է կորպորատիվ քաղաքականության թարմացման մասին, որը կվերացնի տարեկան վճարովի արձակուրդի օրերի սահմանափակումը: Այս մասին հայտնում է The Verge-ը։

Թարմացումն ուժի մեջ կմտնի 2023 թվականի հունվարի 16-ից։ Այդ օրվանից հետո Microsoft-ի աշխատակիցները կկարողանան հանգստյան օրեր վերցնել՝ ըստ իրենց հարմարության, իսկ նոր աշխատողները ստիպված չեն լինի արձակուրդային օրեր կուտակել:

Ընդգծվում է, որ նոր քաղաքականությունը կտարածվի բացառապես լրիվ դրույքով աշխատողների վրա, այն չի ազդի ժամավճարով և ԱՄՆ-ից դուրս բնակվող աշխատողների վրա:

Չնայած արձակուրդի սահմանաչափի չեղարկմանը, Microsoft-ը կպահպանի նաև տարեկան 10 վճարովի օր՝ ի պատիվ պետական տոների, նույնքան՝ հիվանդ օրերի, ինչպես նաև արձակուրդ՝ սիրելիի կորստի, հոգեբանական խնդիրների կամ երդվյալ ատենակալների դատավարությանը մասնակցելու համար:

The Verge-ը նշել է, որ Microsoft-ը առաջին ամերիկյան ՏՏ ընկերությունը չէ, որը հրաժարվում է արձակուրդային օրերի սահմանափակումից։ Նախկինում Netflix-ը, LinkedIn-ը, Oracle-ը և SalesForce-ը ևս ընտրել էին նմանատիպ քաղաքականություն:

Share This Article
1 Comment