Մարդկությանը միշտ հետաքրքրել են կանխատեսումները ապագայի վերաբերյալ: Այդ մասով աշխատանքներ են կատարում տարբեր մասնագիտության տեր մարդիկ և փորձում են սեփական կանխատեսումները հնարավորինս փաստարկված դարձնել: Կանխատեսումների ներկայիս փուլը հատկապես վերաբերում է գլոբալ առումով տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին: Վերջիններս հատկապես արագացան դեռևս այն պահից սկսած, երբ գերտերությունները սկսեցին վարել մի քաղաքականություն, որը հաշվի չէր առնում ՄԱԿ-ը: Մասնավորապես, աշխարհի տարբեր անկյուններում ռազմական, տնտեսական և այլ տեսակի էքսպանսիաները, որոնք իրականցվեցին, իրականացվում են և կիրականացվեն՝ առանց ՄԱԿ-ի թույլատրության:
Դեռևս քննարկումներ են գնում թագավարակի բռնկման հետ կապված: Փորձագետների որոշ խմբեր կարծում են, որ թագավարակի առաջացումը մարդու ձեռքի գործն է, մյուսները կապում են բնական գործընթացների հետ և այդպես շարունակ: Սակայն, փորձագետների զգալի մասը համակարծիք է այն մտքի հետ, որ թագավարակը էապես փոխեց մարդկության կյանքը և դրա զարգացման ուղին: Մարդու ճակատագրի վրա ազդեցություն են ունեցել նաև նորագույն տեխնոլոգիաները, որոնք էապես արագացրել են գործընթացները:
Վերոնշյալ գործոններով պայմանավորված՝ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները շարունակվում են: Մասնավորապես, հետաքրքիր է հասկանալ բազմաթիվ թվով փորձագետների ընդհանրական կանխատեսումները համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, որոնց կարող ենք ականատես լինել արդեն 2023 թ․-ի ընթացքում.
Գծապատկեր 1. Փորձագետների կանխատեսումները 2023 թ․-ին տնտեսությունում տեղի ունեցող գործընթացների հետ կապված
Փորձագետների զգալի հատված կարծում է, որ 2023 թ․-ին տոկոսադրույքները կհասնեն իրենց աճի կիզակետին: Գնաճը, որը վերջին տարիներին դարձել է գլխացավանքի պատճառ աշխարհով մեկ, 2023 թ․-ին կսկսի դանդաղել: Կանխատեսվում է, որ համաշխարհային տնտեսությունը կմտնի խորը ռեցեսիայի փուլ, որը պայմանավորված է իրական ՀՆԱ-ի աճի դանդաղեցման հետ: Փորձագետների կարծիքով իրական ՀՆԱ-ի աճը կտատանվի 1.5 %—2 % միջակայքում:
Փորձագետների զգալի մասը կանխատեսումներ է կատարում աշխարհի առաջին՝ ԱՄՆ-ի, և երկրորդ՝ Չինաստանի տնտեսությունների մասով: Մասնավորապես, ասվում է, որ ԱՄՆ դոլարի փոխարժեքի թռիչքը 2023 թ․-ին կդադարի, բացի այդ Սիլիկոնյան հովտում կշարունակվեն ծախսերի և անձնակազմի կրճատումները: Փորձագետների կարծիքով 2023 թ․-ին Չինաստանը կլքեն մեծ թվով արտադրողներ, իսկ չինական տնտեսությունը անկում կապրի, քանի որ երկրում ավարտվում է «0 թագավարակ» քաղաքականությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում