ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը 2022 թ․-ի նոյեմբեր ամսվա դրությամբ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Հայաստանյան իշխանությունները փորձում են իրենց դիվանագիտական սխալները բարդել ՌԴ-ի վրա: Հետագա հարաբերությունների սրումը Ռուսաստանի հետ հղի է լուրջ վտանգներով: Առաջին հերթին տուժելու է Հայաստանի տնտեսությունը, որտեղ ՌԴ-ի դերակատարությունն առանցքային նշանակություն ունի: Հայաստանի տնտեսությունն առանց այդ էլ գտնվում է լարված իրավիճակում, իսկ իշխանությունների վերջին գործողություններն էլ ավելի են վատթարացնում իրավիճակը: Նկատենք, որ ՌԴ-ի հետ հարաբերությունների լարումը որոշ ժամանակ անց կարող է նաև բացասաբար ազդել մի շարք առանցքային տնտեսական ցուցանիշների վրա:

Արդեն հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսությունում 2022 թ․-ի նոյեմբերին իրավիճակը եղել է հետևյալը․

Գծապատկեր 1․ ՀՀ տնտեսության հիմնական ցուցանիշների մակարդակը 2022 թ․-ի նոյեմբերին

Համաձայն ՎԿ տվյալների՝ 2022 թ․-ի նոյեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 254,593 մլն դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 66,941 մլն դրամ: 2022 թ․-ի նոյեմբերին առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է 422,682 մլն դրամ, իսկ ծառայությունների ծավալը՝ 240,039 մլն դրամ արդյունքները: 2022 թ․-ի նոյեմբերին ՀՀ-ում արտադրվել է 804 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի սեպտեմբերին կազմել է 247,989 դրամ։ Արտահանման և ներմուծման ծավալները կազմել են համապատասխանաբար 587 և 981 ԱՄՆ դոլար։

Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումը ըմբռնել, եթե դրանց 2022 թ․-ի հոկտեմբերին արձանագրած արդյունքները համեմատության մեջ դրվեն 2021 թ․-ի հոկտեմբերի և 2022 թ․-ի սեպտեմբերին արձանագրված մակարդակների հետ․

Գծապատկեր 2․ ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխությունը 2022 թ․-ի նոյեմբերին նախորդ ամսվա և 2021 թ․-ի նոյեմբերի համեմատ

Համաձայն վիճակագրական տվյալների՝ 2022 թ․-ի նոյեմբերին 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ի աճը կազմել է 13,8 %, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է անկում՝ 4 %-ով։ 2022 թ․-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բոլոր ցուցանիշների մասով արձանագրվել են աճեր, բացառություն է արդյունաբերական արտադրանքի ծավալը։ Վերջինս նվազել է 2,3 %-ով։ Ամենամեծ աճը դիտվել է արտահանման ծավալների մասով։ Վերջինս 2022 թ․-ի նոյեմբերին 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ աճել է 95,8 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել՝ 8,4 %-ով։ Ներմուծման ծավալները 2022 թ․-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են մոտ 63.9 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ ներմուծման ծավալների աճը կազմել է 2.4 %։ 2022 թ․-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծառայությունների ծավալները աճել են մոտ 30.9 %-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել՝ 4,2 %-ով։ 2022 թ․-ի նոյեմբերին 2021 թ․-ի հոկտեմբերի համեմատ գների աճը կազմել է 8,8 %։Միջին ամսական անվանական աշխատավարձերի աճը 2022 թ․-ի նոյեմբերին 2021 թ․-ի նույն ամսվա համեմատ կազմել է 22.6 %, իսկ նախորդ ամսվա համեմատ աճը կազմել է ընդամենը 4.7 %:

Կիսվեք այս հոդվածով