Հայաստանում չարտադրվող արդյունաբերական հումքը կազատվի ներմուծման ԱԱՀ-ից

1 Min Read
Ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով ներմուծում են հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:
Փոխնախարարը նշել է, որ Հայաստանի մաքսային տարածքը հատելիս այդ ապրանքները գանձվում են ավելացված արժեքի հարկով, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից:
Նշված ապրանքների շարքում, մասնավորապես, ներառվել են տոհմային հավերի եւ բրոյլերների համար նախատեսված ինկուբացիոն ձվերը, տոհմային անասունների սերմանյութը, ինչպես նաեւ տարեկանի, վարսակի եւ ցորենի սնձան սերմերը, ստվարաթղթե եւ թիթեղյա խցաններ եւ փաթեթավորման նյութերը, ինչպես նաեւ բամբակյա մանվածք եւ սինթետիկ մանրաթելերը:
Մաքսատանը նշված ապրանքներից ավելացված արժեքի հարկի վերացումը բիզնեսին կօգնի պահպանել շրջանառու միջոցները եւ ԱԱՀ վճարել միայն պատրաստի ապրանքի վաճառքից։
Հարկից, ըստ էության, ազատվում է արդյունաբերական հումքը։
Share This Article
Թողնել մեկնաբանություն