Apple-ը մտադիր է թողարկել Ջոբսի կողմից մերժված գաջեթը

13 Հունվարի, 2023
1 Min Read
Apple-ը մտադիր է թողարկել Ջոբսի կողմից մերժված գաջեթը

Apple ընկերությունը սենսորային էկրաններով MacBook Pro նոութբուքերի տարբերակներ է մշակում և մտադիր է գաջեթներ թողարկել 2025 թվականից ոչ շուտ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

«Apple-ի ինժեներներն ակտիվորեն մասնակցում են նախագծին, ինչը վկայում է այն մասին, որ ընկերությունը լրջորեն դիտարկում է սենսորային էկրանով Mac համակարգիչների թողարկման հնարավորությունը իր պատմության մեջ առաջին անգամ»,- ասել են գործակալության աղբյուրները։

Դեռևս 2010 թվականին Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը քննադատում էր համակարգիչներում կառավարման նման տարբերակը։ Գործարարն ասել էր, որ Mac-ի վրա սենսորային էկրանների տեղադրումը «սարսափելի կլինի էրգոնոմիկայի տեսանկյունից»: 2012 թվականին Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը ծաղրել էր պլանշետներն ու նոութբուքերը մեկ սարքի մեջ միավորելու Microsoft-ի որոշումը:

Գործակալության տվյալներով՝ Apple-ի սենսորային էկրանով նոութբուքերը կթողարկվեն 2025 թվականին՝ MacBook Pro-ի ավելի մեծ թարմացման շրջանակում: Ընկերությունը նախատեսում է նաև հեղուկ բյուրեղային էկրանից անցում կատարել LED-ի՝ պատկերի ցուցադրման պարզությունն ավելի լավ ապահովելու համար:

Bloomberg-ի վարկածի համաձայն՝ Apple-ում նկատել են, որ նոութբուքերը վաճառքով գերազանցել են iPad պլանշետներին, և Կուպերտինոյի ընկերությունում որոշել են անցնել սենսորային էկրանների:

Կիսվեք այս հոդվածով
1 Comment