Ռուսաստանում ավտոմեքենաների վաճառքը նվազել է 59 %-ով

1 Min Read

2022 թվականին Ռուսաստանում վաճառվել է 687 370 նոր մարդատար և թեթև կոմերցիոն մեքենա, ինչը 58,8 %-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Այս մասին հայտարարվել է Ռուսաստանի Դաշնությունում Եվրոպական բիզնեսների ասոցիացիայի (AEB) ավտոարտադրողների կոմիտեի մամուլի ասուլիսում, հայտնում է Gazeta.Ru-ի թղթակիցը։

Դեկտեմբերին Ռուսաստանում վաճառվել է 64 072 ավտոմեքենա, ինչը 50,8 %-ով պակաս է 2021 թվականի դեկտեմբերի համեմատ։ Առաջին եռամսյակը ամենաարդյունավետն է եղել ավտոարտադրողների և դիլերների համար, երբ վաճառվել է 277 հազար ավտոմեքենա, նշել են Ռուսաստանի Դաշնությունում Եվրոպական բիզնեսների ասոցիացիայից։ Նոր ավտոմեքենաների նկատմամբ ամենացածր պահանջարկը դիտվել է երկրորդ եռամսյակում (93 հազար ավտոմեքենա)։

2022 թվականին ամենահայտնի մոդելներն են եղել Lada Granta-ն, Niva-ն և Vesta-ն։ Հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում այդ մոդելներից վաճառվել է համապատասխանաբար 95,2 հազար, 38,8 հազար և 29,2 հազար ավտոմեքենա։

Տասնյակում են հայտնվել նաև Kia Rio-ն, Hyundai Solaris-ը, Haval Jolion-ը, Hyundai Creta-ն, Lada Largus-ը, Renault Duster-ը և Geely Coolray-ը:

Կիսվեք այս հոդվածով