Ցավոք, ռազմական նշանակության դրոնները հայության շրջանում խիստ բացասական համբավ ունեն: Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը 44 օրյա պատերազմի ժամանակ հայոց բանակի դեմ մասսայականորեն կիրառեց թուրքական արտադրության դրոններ: Այս փաստը արձանագրեց միջազգային հանրությունը, որից հետո դրանց կիրառումն էլ ավելի ընդլայնվեց: Աշխարհի տարբեր թեժ կետերում սկսեցին կիրառել թուրքական մարդասպանության այս տարատեսակը: Ներկայումս ՌԴ-ն իրանական արտադրության դրոններ է օգտագործում Ուկրաինայի դեմ:
Սակայն, դրոնների արտադրությունը չի սահմանափակվում միայն ռազմական ոլորտով, օրինակ դրոնները կարելի է օգտագործել գյուղատնտեսությունում: Հետևապես, դրոնների արտադրությունը ևս կարիք ունի նորացման և թարմացման, որը թույլ կտա ստանալ դրոնների առավել կատարելագործված մոդելներ:
Այսպես, Չինաստանի Հյուսիս-արևելյան պոլիտեխնիկական ինստիտուտի չինացի ինժեներները մշակել են մի մեթոդ, որը ենթադրում է բարձր էներգետիկ լազերային ճառագայթների կիրառում դրոնները անընդհատ օդում պահելու նպատակով: Փաստացի այս ճառագայթներով հնարավորություն է ստեղծվում լիցքավորել դրոններն օդում: Արդեն կատարվել են թվով 3 հաջող փորձարկումներ: Փորձերից մեկն անցկացվել է փակ, մյուս երկուսը՝ բաց տարածությունում՝ ցերեկվա և գիշերային ժամերին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում