Բյուջեի բալանս/ՀՆԱ հարաբերակցության մասով առկա կանխատեսումները 2022 թ.-ի կտրվածքով

2 Min Read

Աշխարհի բոլոր երկրներն ունենում են պետական բյուջե, որտեղ համակարգված ձևով երևում են պետության եկամուտների և ծախսերի բոլոր ուղղությունները։ Պետություններ կան, որ իրականացնում են դեֆիցիտային քաղաքականություն։ Դրա միջոցով փորձ է արվում իրականացնել միջոցառումների առավել լայն շրջանակներ, որոնցից ստացվելիք օգուտները պետք է փոխհատուցեն ներկայիս ծախսերը, որոնք անշուշտ ձևավորվում են արտաքին և ներքին պարտքերի հաշվին։ Նման քայլի դիմելու համար պետք է ունենալ տնտեսության ամուր հիմք, իսկ իրականացվող պարտքային ծախսերը պետք է մանրամասնորեն աուդիտ արվեն։ Հակառակ պարագայում առկա է վտանգ, որ երկիրը կընկնի պարտքային թակարդի մեջ, երբ վերցված նախկին պարտքերը սպասարկվում են նոր պարտքերով։

Կան երկրներ, որոնք վարում են բալանսավորված բյուջեի քաղաքականություն, որի պարագայում բյուջեի ծախսերի և եկամուտների ծավալները իրար հավասար են լինում։ Եվ, վերջապես գործ ունենք երկրների հետ, որոնք փորձում են պրոֆիցիտային բյուջեով առաջ գնալ։ Այս դեպքում եկամուտները միշտ գերազանցում են ծախսերին։

Բյուջեի դեֆիցիտի կամ պրոֆիցիտի մասշտաբներն առավել հասկանալի դարձնելու նպատակով դիտարկվում է բյուջեի բալանս/ՀՆԱ հարաբերակցությունը։

2022 թ․-ի կանխատեսումներով աշխարհի ամենամեծ դեֆիցիտ և պրոֆիցիտ արձանագրած երկրներին կարող ենք ծանոթանալ ստորև բերված գծապատկերում․

Գծապատկեր 1․ Բյուջեի բալանս/ՀՆԱ հարաբերակցության նվազագույն և առավելագույն մակարդակներ արձանագրած երկրները 2022 թ․-ին՝ ըստ կանխատեսումների

Նկատենք, որ ամենամեծ պակասուրդ ունեցող երկիրը Նորվեգիան է, որի բյուջեի դեֆիցիտը կազմելու է ՀՆԱ-ի 8,6 %-ը։ Երկրորդ տեղում է Հնդկաստանը -8,5 % արդյունքով։ Ամենամեծ պրոֆիցիտ ունեցող երկրներն են՝ Իռլանդիան՝ 1,5 %, և Անգոլան՝ 0,8 % արդյունքներով։ 0-ին մոտ ցուցանիշ դիտվել է Դոմինիկյան Հանրապետությունում՝ -0,07 %։ Նկատենք, որ 2022 թ․-ին բյուջեի բալանս/ՀՆԱ հարաբերակցությունը միջինում հաստատվելու է -3,4 % մակարդակում։

Share This Article
1216 Comments